Ես ծերանոց եմ հանձնել հորս. իմանալով իմ պատմությունը՝ հույս ունեմ, որ ինձ կհասկանաք

Ինձ հոգնեցրել են շատ խելացի խորհուրդ տվողները, ովքեր զայրանում են, որ ես հայրիկիս ծերանոց եմ հանձնել: Այո, ես դա արել եմ, ու բոլորովին էլ չեմ զղջում դրա համար: Կարծու՞մ եք, անշնորհակալ որդի եմ…կարդացեք իմ պատմությունը:

Ես մեծացել եմ սովորական ընտանիքի մեջ, անգամ այսպես կոչված՝ բարեկեցիկ: Հայրս ոչ ծխում էր, ոչ խմում: Բայց մինչ դեռահասության տարիքը ես լավ էլ հասկանում էր, որ հայրս ինձ չի սիրում: Չէի ընկալում, թե ինչի համար է նա ինձ նման կերպ վերաբերվում

Ոչ, նա ինձ վրա կյանքում ձեռք չի բարձրացրել, սակայն փոխարենն այնպես էր գոռում, որ մեր տան պատերը դողում էին: Ամեն ինչի մեջ միշտ ես էի մեղավոր՝ լիներ դա վեճ ծնողներիս միջև թե աշխատավայրում ծագած հարցեր: Մի օր էլ նա կոտրեց հեռախոսս, զուտ նրա համար, որ ես միաժամանակ երաժշտություն էի լսում ու դասերս անում:

Նա կյապքում ժամանակ չէր հատկացնում ինձ համար: Հայրս ներկա չէր անգամ իմ ավարտական երեկոյին: Ես գիտեի, որ երբ գամ տուն, նա ինձ վրա զայրանալու է, որ ուշ եմ վերադարձել: Հիշում եմ, որ տասնյոթ տարեկանում ուզում էի ամռանն ինչ-որ տեղ աշխատել, իհարկե, նա արգելեց: Ինչպես միշտ գոռաց ու փակեց դուռը:

Ես արդեն 9 տարի ամուսնացած եմ, որդիս այս տարի կդառնա յոթ տարեկան: Բայց հայրս միշտ դեմ է եղել մեր հարաբերություններին այն պատրվակով…որ ամուսինս չի ծառայել բանակում: 5 տարի առաջ մենք պատրաստվում էինք վերանորոգել մեր տունը:

մայրիկս ասաց, որ փորձեմ հաշտվել հայրիկիս հետ՝ խնդրելով նրան մեզ օգնել: Բայց ի պատասխան իմ խնդրանքի՝ հայրս մեզ վիրավորեց ու դուրս հանեց: Դրանից հետո նա երեք օր անընդմեջ գալիս էր մեր տուն, որպիսի ասի, թե մենք որքան անուղեղ ոպ տկար ենք:

Արդյունքում ես և ամուսինս ինքներս ամեն ինչ արեցինք: Ես իրոք շատ անգամներ եմ փորձել նրա հետ լեզու գտնել, սակայն արդեն հոգնել եմ թակել այն դուռը, որը կյանքում չի բացվի իմ առջև… Ինձ համար արդեն միևնույնն է:

Անցյալ տարի կյանքիգ հեռացավ մայրս, իսկ հորս առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ես տարա նրան ծերանոց: Ես բնականաբար կկատարեմ բոլոր հարկ եղած վճարումները, բայց ինքս երբեք չեմ խնամի նրան: Եթե դուք չփոխեցիք ձեր կարծիքը ու ինձ շարունակում եք անշնորհակալ համարել, ուրեմն գուցե հենց այդպես էլ կա…

Նյութը հրապարակման պատրաստեց interesnoipolezno.ru

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ և ՕԳՏԱԿԱՐ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика