Մեզնից շատերը հավատում են ժողովրդական սնահավատություններին: Մասնավորապես՝ գումարի ու հարստության հետ կապվածներին:
Ներկայացնում ենք նշաններ, որոնք բառացիորեն գումարը կքաշեն ձեր դրամապանակի մեջ:
Փողոցում ու հաստատությունների մեջ
- Դրամը, որը տեսել եք փողոցում, անպայման հարկավոր է վերցնել: Այլապես փողի հանդեպ արհամարհանք կդրսևորեք:
- Արծիվը դեպի վեր ընկած մետաղադրամը ձգում է փողը, իսկ արծիվը դեպի ներքևը՝ հեռացնում է այն: Առաջին պարագայում վերցրեք գումարը, 2-րդ դեպքում՝ թողեք:
- Մի վերցրեք խաչմերուկի մոտ ընկած փողը: Ստիպված կլինեք շատ գումար ծախսել առողջության համար:
- Գումարը, որը թեյավճար եք տալիս, եռակի չափով վերադառնում է:
Տանը
Դրամապանակ
- Գումարը սիրում է կարմիր գույն ու բնական նյութեր: Բնական կաշվից կարմիր դրամապանակ ունեցեք:
Հարկ չէ մինչև վերջին դրամը ծախսել: Դատարկ դրամապանակը աղքատություն է բերում: - Տարատեսակ արժեքի թղթադրամները պահեք դրամապանակի տարբեր բաժինների մեջ:
- Երկար ժամանակ մի պահեք կեղտոտ, մաշված կամ ճղված թղթե դրամները:
- Հին դրամապանակները մի թափեք:
- Գումարն այնպես պահեք, որ թվերը նույն կողմը նայեն:
- Դրամապանակի գաղտնի մասում երկու-դոլարանոց թղթադրամ պահեք: Կամ հինգ թվով թղթադրամ:
Դրամապանակում շատ մանրադրամ մի պահեք: - Գումարը հաշվել է սիրում, սակայն փող մի հաշվեք երեկոյան մայրամուտից այնուհետև: Դա անհաջողության կհանգեցնի:
Կյանքում ոչ ոքի ցույց մի տվեք ձեր դրամապանակում եղած գումարը:
Գումարի բնական խորհրդանիշներն են՝ փայտը, կաշին ու մորթին: Դրամապանակի մեջ փայտե կամ կաշվե թալիսման դրեք: Իսկ բանալիների վրա մորթե կախազարդ դրեք:
Ընդհանուր նշաններ
- Որ փողը տանը մնա, աշխատավարձի օրը չպետք է ոչ մի դրամ ծախսել: Ստացված փողը պետք է գիշերը տանը մնա:
- Խանութի մեջ փողը ձեռքից ձեռք մի տվեք ու մի վերցրեք: Փողի հետ կարող է մյուս մարդու էներգետիկան փոխանցվել, որը ոչ միշտ է դրական լինում: Ավել գումարը վերադարձրեք, եթե վաճառողը սխալ է հաշվել:
- Կյանքում մի պարծեցեք նոր իրերով, թե չէ գումարը կհեռանա ձեզնից:
- Երեբեք մի նայեք մարդու աչքերի մեջ, ում ողորմություն եք տալիս:
- Հագուստի գրպանների անցքերը միշտ պիտի կարված լինեն: Թե չէ դրանցով «կհեռանա» ողջ փողը:
- Փող գրավելու համար թանկ զարդեր կրեք: Դրանք հարստություն են խորհրդանշում: Եվ ոչ մի պարագայում ուրիշին թույլ մի տվեք փորձել կամ կրել ձեր թանկարժեք զարդը:
Նյութը հրապարակման պատրաստեց interesnoipolezno.ru-ն