Ես լուսանկարիչ եմ մասնագիտությամբ, աշխատել եմ հարյուրավոր միջոցառումներում: Բայց կա մի պատմություն, որը կատարվեց հարսանիքներից մեկի ժամանակ: Ես այն կյանքում չեմ մոռանա:
Կազմակերպել էին շքեղ հարսանիք, ամեն ինչ հիասքանչ էր արված: Հետո պարզվեց, որ 2 կողմերը հավասար վճարել են: Բանն այն է, որ փեսայի ծնողներն իրենց այնպես էին պահում, կարծես նրանք այստեղ տան տերեն էին: Իսկ հարսը միայն մայր ուներ, ով լուռ ու համեստ էր նստած:
Եկավ նվերների ժամանակը: Նկարահանում եմ փեսայի հորն ու մորը, ովքեր մոտեցան նորապսակներին, վերցրեցին բարձրախոսը, որպեսզի բոլորը լսեն, Ոպ ընտանիքի հայրը հայտնեց, որ ինքը և կինը նվիրում են շքեղ կահույք: Գոհ ժպիտը փայլեց նրա դեմքին, իսկ հյուրերն ուրախ ծափահարեցին: Եկավ հարսի մոր հերթը: Նրան ևէ բարձրախոս տվեցին ու նա հանգիստ ասաց.
-Նորապսակներին ցանկանում եմ 3-սենյականոց բնակարան նվիրել, որպեսզի կարողանան տեղադրել նվեր ստացած կահույքը: Սիրելիներս, ընդունեք իմ համեստիկ նվերը: Ասել, որ հյուրերը փոքր ինչ զարմացած էին, նշանակում է ոչինչ չասել։
Հարսի մայրը և տատիկը որոշել էին միասին ապրել, իսկ բնակարանը նվիրել դստերը։ Վերանորոգել էին տունը, Որպեսզի նորապսակներն անհոգ ապրեն: Ասածս ինչ է, հարկ չէ փորձել ավելի լավը կամ հարուստ թվալ, մարդուն զարդարում է բարությունը և պարզությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց interesnoipolezno.ru-ն