Ամուսինը փորձեց կնոջ հավատարմությունը ստուգել. սակայն նման բանի նա պատրաստ չէր

Մի տղամարդ, որոշեց փորձել, թե արդյո՞ք իր կինը սիրում է իրեն և մի երկտող որոշեց գրել, որտեղ ասում էր, որ իբր լքում է կնոջը ու գնում։ Նա երկտողը թողեց կողապահարանի վրա, իսկ ինքը թաքնվեց մահճակալի տակ և սպասեց մինչև կինը գա։

Ամուսինը բնականաբար հասկանում էր, որ դա մանկամիտ քայլ է, սակայն նա համոզված էր, որ պիտի իմանա, թե ինչ է իրականում զգում իր կինը, քանի որ վերջին շրջանում իրենց հարաբերություններում սառնություն է զգում։ Նա հույս ուներ լսել, թե ինչքան կհուզվի իր կինը և ոնց կսկսի զանգահարել իրենց ծանոթներին․․․

Երբ կինը վերջ ի վերջո վերադարձավ տուն, նա անմիջապես տեսավ երկտողը և կարդաց այն։ Մի քանի րոպե տևած լռությունից այնուհետև, նա վերրցրեց գրիչը և ինչ-որ բան գրեց նամակի վրա։ Հետո նա ինչ-որ ուրախ երգ երգելով և պարելով՝ զգեստափոխվեց և այնպիսի տպավորություն էր, որ

նա ավելի շուտ երջանիկ է, քան ճնշված և դժբախտ։ Ամուսինը անչափ զարմազել էր, սակայն ամեն ինչ ավելի և ավելի վատ էր դառնում։ Կինը վերցրեց հեռախոսը և ինչ-որ համարով զանգահարեց։ Ամուսինը լարեց լսողությունը, որ լսի, թե ում հետ Ու ինչ է խոսելու կինը․

«Բարև սիրելիս։ Ես արդեն պատրաստվում եմ գալ քեզ մոտ։ Ինչ վերաբերում է այդ հիմարին, ուրեմն ես վերջապես հասցրեցի նրան այն աստիճանի, որ նա գնացել է ինձանից։ Ու ինչպե՞ս կարող էի ես ամուսնանալ նրա հետ։

Ափսոս, որ մենք իրար հետ ավելի շուտ չէին ծանոթացել։ Դե կտեսնվենք, սիրելիս»։ Նա անջատեց հեռախոսը և դուրս եկավ սենյակից։ Մի փոքր ժամանակ հետո, ամուսինը լսեց, թե ինչպես բացվեց և փակվեց դրսի դուռը և կինը գնաց․․․

Հուզված և արցունքոտ աչքերով, նա դուրս եկավ մահճակալի տակից և իրեն գցեց երկտողի մոտ, որ տեսնի, թե ինչ է գրել կինը։ Թաց աչքերով նա ընթերցեց հետևյալ տողերը․ «Ես նկատել եմ մահճակալի տակից դուրս եկող քո ոտքերը։ Ես գնացի խանութ, որպեսզի հաց առնեմ»։

Նյութը հրապարակման պատրաստեց interesnoipolezno.ru

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ և ՕԳՏԱԿԱՐ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика