Որ պետությունն է Ձեզ համապատասխան` ըստ Կենդանակերպի նշանի

Կենդանակերպի նշանի համաձայն՝ Որ երկիրն է Ձեզ համապատասխան։ Ամեն երկիր, ինչպես հայտնի է, ունի իր էներգետիկան, որը կարող է համապատասխան լինել Կենդանակերպի որևէ նշանին:

Պետությունների հորոսկոպով Դուք կարող եք իմանալ, թե որ երկրում կզգաք Ձեզ «ինչպես Ձեր ափսեում», ինչպես նաև կզգաք ձեզ թեթև, հարմարավետ ու ազատ: Նման հորոսկոպը օգնում է ընտրել ոչ միայն այն տեղը, որտեղ կարելի է հանգստանալ, այլև երկիրը` հիմնական ապրելու համար:

  • Խոյ

Իսպանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Գերմանիա, Ուրուգվայ, Պաղեստին, Մեքսիկա և Աֆրիկայի երկրներ. այս երկրներում Խոյերն իրենց կզգան ինչպես իրենց տանը:

  • Ցուլ

Տիբեթ, Էստոնիա, Ավստրալիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Բուլղարիա. այս պետությունները իսկապես ոգեշնչում են Ցլերին իրենց հյուրասիրությունով, բնակիչների հոգեկան ջերմությունով ու հարմարավետությունով: Այստեղ Ցլերը կարող են ձեռք բերել կայուն ոպ հանգիստ կյանք:

  • Երկվորյակներ

Հին աստղագուշակության մեջ Երկվորյակների նշանի տակ գտնվում էր Հունաստանը: Այս պետությունը էներգետիկայով անչափ համապատասխան է այս համաստեղության անձնաց համար: Երկվորյակներին արժե նաև դիտարկել Հայաստանը, Սինգապուրը, Կորեան, ԱՄԷ-ն և Իտալիան:

  • Խեցգետին

Խեցգետնի պետությունները որպես կանոն ունեն հին հարուստ սովորույթներ: Դա Հնդկաստանն է, Կանադան, Պարագվայը, Նոր Զելանդիան, Շոտլանդիան ու Հոլանդիան:

  • Առյուծ

Առյուծների համապատասխանում են կոլորիտային պետությունները. Ֆրանսիան, Իսպանիան, Չեխիան, Իտալիան, Հունգարիան և Բրազիլիան:

  • Կույս

Կույսը ընտանեկան սովորույթների և կարգ ու կանոնի նշանն է: Հորոսկոպի համաձայն՝ նրանց համապատասխանում է Գերմանիան, Ճապոնիան, Չեխիան և Շվեյցարիան:

  • Կշեռք

Կշեռքը գեղեցկույթան ու արիստոկրատության նշանն է: Նրանց համապատասխանում է Անգլիան` իսկական լեդիների ու ջենտլմենների երկիրը: բնավորության համաձայն Կշեռքներին կհամապատասխանի Չինաստանը, Ֆրանսիան, Սիրիան և Ավստրիան նույնպես:

  • Կարիճ

Կարիճներին ձգում են իսլամական պետությունները` Իրանը, Թունիսը, Եգիպտոսը, Մարոկոն և Ալժիրը: Նրանց տրամադրությունը համապատասխանում են նաև Իսլանդիայի ու Կուբայի տրամադրությունը:

  • Աղեղնավոր

Աղեղնավորների պետություններն են ներկայանում Կիպրոսը, Նոր Զելանդիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Վրաստանը, Չինաստանը, Արգենտինան և Հունգարիան: Իսկ առհասարակ, Աղեղնավորները կարող են իրենց լավ զգալ ցանկացած երկրում:

  • Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են շատ լավ իրենց զգալ Գերմանիայում, մանավանդ արևմտյան հատվածում: Ինչպես նաև նրանց համապատասխանում է Մոնղոլիան, Կորեան, Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Իսրայելը, Իռլանդիան ու Նեպալը:

  • Ջրհոս

Ջրհոսները շատ են գնահատում ազատությունը: Նրանց համապատասխանում է Շվեդիան, Ֆինլանդիան, Ռուսաստանը, Ճապոնիան, Կանադան, Պերուն, Արգենտինան ու Չիլին:

  • Ձկներ

Աստղագուշակության մեջ «ամենաձկնային» պետություներն են համարվում Եգիպտոսը, Իսլանդիան, Պորտուգալիան, Ռումինիան, Պաղեստինը, Վենեսուելան, Ֆինլանդիան:

Նյութը հրապարակման պատրաստեց interesnoipolezno.ru

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ և ՕԳՏԱԿԱՐ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика